Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

14:53, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Հանրապետությունը կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Երկրի առողջապահության նախարար Ժիլբեր Մոկոկին հայտարարել է, որ կապիկի ծաղիկի 19 դեպք է հաստատվել հինգ դեպարտամենտներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բրազավիլում։

Այս պահի դրությամբ երկրում հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել։

Կոնգոյի Հանրապետության բնակիչներին կոչ է արվել խուսափել հնարավոր վարակակիրների, կենդանիների հետ շփումներից, ինչպես նաև առանց ձեռնոցների չդիպչել որսի մսին։


© 2009 ARMENPRESS.am